16/05/2019 11:18
Պետքարտուղարությունը վտանգի ամենաբարձր մակարդակն է սահմանել Իրաքի համար
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ, մակարդակն է սահմանել Իրաքի համար և կոչ արել իր քաղաքացիներին չուղևորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առևանգման և զինված հակամարտության պատճառով:
«Ամերիկացիներն Իրաքում ենթարկվում են բռնության և առևանգումների մեծ վտանգի: Իրաքում գործում են բազմաթիվ ահաբեկչական ու ապստամբական խմբեր, որոնք պարբերաբար հարձակումներ են կատարում ինչպես Իրաքի անվտանգության ուժերի, այնպես էլ քաղաքացիական բնակչության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չորեքշաբթի գերատեսչությունը կարգադրել է Իրաքից դուրս բերել ամերիկացի պետական այն ծառայողներին, որոնց աշխատանքը կապված չէ արագ արձագանքման ծառայությունների հետ, այդ թվում՝ Բաղդադի դեսպանությունից և Էրբիլի հյուպատոսությունից: Այցագրային ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես կասեցվել է: