16/05/2019 11:37
Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից
Կառավարությանայսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:
Նախարարը նշեց, որ նախագիծը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարկանով:
Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։
Նախագծով առկա իրավակարգավորումներին զուգահեռ՝ ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:
«Այս առումով որոշակի խոչընդոտներ վերացվում են, որ մարդիկ ցանկանան և շահագրգված լինեն, աշխատանքով ապահոված լինելով, չզրկվեն նպաստից, այսինքն՝ ֆորմալիզացնեն իրենց աշխատանքը», - արձագանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: