Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
21/05/2019 11:38

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն հայտարարել է, որ  լոնդոնյան  «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը երաշխավորված է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:

Դեսպանը նշել է, որ պատրաստ է ուղիղ կապ հաստատել ֆուտբոլիստի հետ, որպեսզի լուծի  Ադրբեջանի մայրաքաղաք նրա այցի հետ կապված հարցերը:

«Մխիթարյանի հետ խնդիրը նրանում է, որ նա այցելել է Ղարաբաղ՝ առանց երկրի իշխանությունների թույլտվության. դա հետևանքներ է ենթադրում, այդ թվում կառավարության սև ցուցակում ընդգրկումը: Սակայն նրա անվտանգությունը երաշխավորված է», - ասել է դեսպանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորել էր Մխիթարյանի համար անվտանգության ապահովումը:

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը