Չպետք է կրկնենք 25-30 տարի առաջվա սխալները, երբ մեր ձեռքերով կործանեցինք արդյունաբերությունը և հետ գլորվեցինք դեպի քարե դար. Երկրաբանը՝ Ամուլսարի մասին

21/05/2019 14:52

Չպետք է կրկնենք 25-30 տարի առաջվա սխալները, երբ մեր ձեռքերով կործանեցինք արդյունաբերությունը և հետ գլորվեցինք դեպի քարե դար. Երկրաբանը՝ Ամուլսարի մասին


Ամուլսարի նախագիծը, ներառյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ-ը), «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացվել է աննախադեպ բարձր մակարդակով։ Պարտադիր է, որ Հայաստանի բոլոր լեռնահանքային ընկերությունները, սկսած խարամների ու տուֆերի ամենափոքր բացհանքերը շահագործողներից մինչև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Լիդիան Արմենիան» և Քաջարանի պղինձ-մոլիբդենային կոմբինատը, աշխատեն Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը համապատասխան:

Aysor.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

Պարոն Մելիքսեթյան, կառավարությունը բյուջեից մոտ 390 հազար դոլար է հատկացրել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավվի՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար: Հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ իր հերթին հայտարարել է արբիտրաժային գործընթացի մասին։ Խնդրում եմ մեկնաբանել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ես միանշանակ ողջունում եմ անկախ փորձաքննությունն Ամուլսարի ոսկու հանքավայրի, ես կասեի՝ վիճահարույց գործում։ Ավելին, ես դեռ 2 տարի առաջ առաջարկել եմ ամբողջ նախագծի անկախ բնապահպանական փորձաքննություն անցկացնել, որպեսզի բացառվեն ամեն տեսակի չարաշահումները: Հույս ունեմ, որ «Էլարդ Գրուպը» կկարաղանա լուծել դրված խնդիրը պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով: Գալով Ամուլսարին, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալը. նախագիծը, ներառյալ և ՇՄԱԳ-ը, «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացվել է Հայաստանի համար աննախադեպ բարձր մակարդակով: Հասկանալի է, որ հասարակության մեջ կարող են լինել հարցեր, անվստահություն, բայց նախագծի փորձաքննությունը, կամ աուդիտը պետք է գտնվեն պրոֆեսիոնալ, գիտական մակարդակի ոլորտում և այն էլ՝ միջազգային մակարդակով, և ոչ թե էմոցիաների, շահարկումների, լրատվամիջոցների կամ սոցցանցերի սիրողական մակարդակի ոլորտում: Իհարկե, պարտադիր է, որ Հայաստանի բոլոր լեռնահանքային ընկերությունները, սկսած խարամների ու տուֆերի ամենափոքր բացհանքերը շահագործողներից մինչև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Լիդիան Արմենիան» և Քաջարանի պղինձ-մոլիբդենային կոմբինատն, աշխատեն Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը համապատասխան: Եվ դա վերաբերում է նրանց գործունեության բոլոր փուլերին՝ սկսած հանքավայրերի հետախուզումից, ապա շահագործում և հետագա ռեկուլտիվացիա:

- Այս ամենն, ի վերջո, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

- Իհարկե, այն ներդրումները, որ կարողացել է բերել «Լիդիան Արմենիա» ընկերությունը, մեծ նշանակություն ունեն Հայաստանի էկոնոմիկայի և աշխատանքային տեղեր ստեղծելու համար: Թույլ տամ ինձ հարցը մի փոքր ընդարձակել: Վերջին ամիսներին բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ, ուշադիր հետևում են Ամուլսարի շուրջ զարգացումներին: Քանի որ ես երկրաբան եմ և տնօրենն եմ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ունեմ ասելիք Ամուլսարի նախագծին և՛ դեմ, և՛ կողմ: Սակայն ակնհայտ է մի բան. չպետք է կրկնենք 25-30 տարի առաջ թույլ տված սխալները, երբ մենք փաստորեն հենց մեր ձեռքերով ամբողջովին կործանեցինք Հայաստանի արդյունաբերությունը և, ըստ էության, հետ գլորվեցինք դեպի քարե դար:

Այն ժամանակ միտինգներում մեզ հայտատրարվեց, որ ինչպես Նաիրիտը, այնպես էլ ԱԷԿ-ը կառուցվել են, որպեսզի ոչնչացվի ազգի գենոֆոնդը: Ու ինչպես այս ամենը վերջացա՞վ: Գործազրկություն, դրամի, հացի, էլեկտրականության բացակայություն: Մենք կտրում էինք ծառերը, վառում էինք փայտի վառարաններ, նավթավառներ ու «ֆուջիկաներ» բազմաբնակարան շենքերում, որպեսզի մի կերպ ապրենք: Հետաքրքիր է, որևէ մեկը փորձե՞լ է գնահատել այդ տարիների ստրեսների, սովի, ցրտի, ինչպես նաև բնակարաններում մրի ու ծխի ազդեցությունները ազգի գենոֆոնդի վրա: Այսօր մեզ անհրաժեշտ է գոնե չկրկնել մեր ոչ վաղ անցյալի սխալները: Կրկնեմ, բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենսդրությանը համապատասխան, իսկ բանավեճերն անցնեն և քննարկվեն պրոֆեսիոնալ մակարդակով:

- Անձամբ Դուք խնդիրներ տեսնու՞մ եք հանքավայրի շահագործման հարցում։

- Ցանկաված հանքավայրի շահագործում կրում է բնապահպանական ռիսկեր, բայց դա չի վերաբերում միայն շահագործմանը: Հայաստանի երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ մենք ունենք ոսկու, պղնձի, մոլիբդենի, կապարի, արծաթի և այլ օգտակար հանածոների հանքավայրերի ու երևակումների մեծ քանակ: Սակայն, կապված երկրի ոչ մեծ տարածքի հետ, այն հարցը, թե քանի՞ հանքավայր պետք է շահագործվի միաժամանակ, գտնվում է երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության իրավասության ոլորտում, որը պետք է տիրապետի ամբողջ տեղեկատվությանը և ընդունի որոշումներ՝ ի բարօրություն Հայաստանի և մեր ժողովրդի:

Հենց այն փաստը, որ առկա են պղնձի, կապարի, ցինկի, արսենի, մոլիբդենի, բիսմուտի և այլ մետաղների սուլֆիդների հանքավայրեր, անկախ հանքավայրի շահագործումից, արդեն իսկ իր մեջ կրում է ջրերի ու հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվելու ռիսկ և հատկապես այն դեպքերում, երբ հանքային մարմինները մոտ են երկրի մակերևույթին կամ դուրս են գալիս երկրի մակերես: Դա կազմում է, այսպես կոչված, այս կամ այն տարածքի երկրաքիմիական ֆոնը և պարզ է, որ, օրինակ, Կապանի, Քաջարանի, Ագարակի, Ալավերդու համար 100 կամ 1000 տարի առաջ, շատ ավելի վաղ, քան կսկսվեին այդ հանքավայրերի լայնամասշտաբ շահագործման աշխատանքները, մետաղների և ծծմբի պարունակությունները ջրերում և հողերում եղել են շատ ավելին, քան, օրինակ, Արարատյան հարթավայրում: Ակնհայտ է, որ դա վերաբերում է նաև Ամուլսարին: Ակնհայտ է նաև, որ հանքավայրի շահագործումը որոշ դեպքերում կարող է մեծացնել նման ռիսկերը, սակայն հանքի կորզման ու հարստացման ժամանակակից մեթոդները շատ դեպքերում թույլ են տալիս վերահսկել և նվազեցնել ռիսկերը: Անպայման են խիստ վերահսկողությունն ու մոնիթորինգը պետության կողմից և ընդերքը շահագործողների բարեխղճությունը:

Մի կողմից՝ չի կարելի բնապահպանական հիմնախնդիրները ներկայացնել չափազանցված տեսքով, սակայն չի կարելի նաև թերագնահատել ռիսկերը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության ցանկացած ուսումնասիրություն ինչ-որ մոդել է, ի դեպ՝ Ամուլսարի դեպքում մոդելը բավականին պահպանողական է, սակայն իրականության մեջ կարող են լինել շեղումներ և դրա համար էլ Ամուլսարի համար (և ոչ միայն) անհրաժեշտ է լուրջ, անկախ, համալիր իզոտոպային-երկրաքիմիական մոնիթորինգ՝ առաջին հերթին մակերևութային և ստորերկրյա, ներառյալ՝ Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Արփա-Սևան թունելի ջրերի, որպեսզի այն դեպքում, եթե առաջ գան պրոբլեմներ, հնարավոր լինի արագ արձագանքել և ձեռք առնել հակամիջոցներ: Դա հենց այն ճանապարհն է, որը թույլ կտա գտնել և պահպանել հավասարակշռությունը տնտեսական և բնապահպանական հետաքրքրությունների միջև։ Դա հենց այն ճանապարհն է, որը թելադրում է միջազգային փորձը:

- Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե ռազմավարական առումով հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան չէ, բայց և մեկ օրում իրավիճակը փոխել հնարավոր չէ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի տնտեսական ապագան բարձր տեխնոլոգիական արտադրանքի, թեթև ու սննդի արդյունաբերության, տեքստիլի ու կոշիկի արտադրության, ադամանդագործության, ոսկերչության, տուրիզմի, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտներում է, ինչը պետք է հենված լինի էկո Հայաստանի հայեցակարգի վրա։ Համաձա՞յն եք այս պնդման հետ։

- Վստահորեն կարելի է ասել, որ երկրում պետք է զարգանան բոլոր այս ուղղությունները: Միևնույն ժամանակ, դրան չի կարելի հասնել միայն հայտարարություններով: Այդ ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ են նախադրյալներ, բարենպաստ ներդրումային ֆոն և ներդրումներ, կադրերի պատրաստում, համապատասխան մարքետինգ: Եվ այս բոլոր ճյուղերը պետք է օրիենտացված լինեն դեպի արտահանում ու գործեն սուր մրցակցության պայմաններում: Օրինակ՝ մրցունակ կլինի՞ արդյոք հայկական թեթև արդյունաբերությունը չինականի կամ թուրքականի հետ: Նույնպես նաև գիտության և գիտատար բնագավառներում. բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը բավական չէ, բարձր տեխնոլոգիաներն ընդհանուր առմամբ չեն կարող գոյություն ունենալ գիտությունից կամ էկոնոմիկայի այլ ճյուղերից մեկուսացված: Կարո՞ղ են արդյուք հայ ծրագրավորողները և չիպերի մշակմամբ զբաղվողները մրցակցել, ասենք թե, Հնդկաստանի և Չինաստանի ՏՏ սեկտորների հետ: Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ են հավասարակշռություն, էկոնոմիկայի այնպիսի ոլորտների պահպանում և զարգացում, որոնք արդեն կայացել են և նորերի զարգացում:

Պետք չէ հեծանիվ հնարել: Եթե անդրադառնանք զարգացած երկրների փորձին, այնպիսիք, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան (ես մտածված կերպով չեմ նշում ավելի զարգացած Նորվեգիան, Գերմանիան կամ Շվեյցարիան), ապա կտեսնենք, որ այդ երկրների էկոնոմիկայում մեծ դեր ունեն տարբեր ճյուղեր՝ և՛ արդյունաբերությունը, և՛ զբոսաշրջությունը, և՛ հանքարդյունաբերությունը, և՛ գյուղատնտեսությունն ու գինեգործությունը, ՏՏ ոլորտը, ծառայությունների ոլորտը: Եվ այս ամենը համատեղ է, որ ապահովում է այդ երկրներում մեկ շնչին ընկնող բարձր ՀՆԱ-ն: Անհրաժեշտ է միայն հետևել բնապահպանական նորմերի պահպանմանը գործունեության բոլոր ոլորտներում, իսկ այս տիպի պրոբլեմները միայն լեռնահանքային արդյունաբերության մեջ չէ, որ առկա են:

Հայաստանի հանքարդյունաբերական ճյուղն աշխուժացավ 2000-ականներին՝ երկրի էկոնոմիայի ընդհանուր աճի և մետաղների գնի աճի ֆոնի վրա: Այդ ժամանակվանից Հայաստանում կայացավ լեռնահանքային արդյունաբերությունը: Այն ունի նշանակալի բաժին երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ և լուրջ դեր է խաղում երկրի բյուջեում հարկային մուտքերի առումով: Բազմահազար ընտանիքներ, որոնց կերակրողներն աշխատում են լեռնահանքային և հարակից ճյուղերում, ստանում են արժանավայել աշխատավարձ և չեն հեռանում երկրից: Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ՏՏ ոլորտում են և լեռնահանքային արդյունաբերությունում: Որպեսզի Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության դերը լինի ավելի ցայտուն, առաջարկում եմ համեմատել կյանքի մակարդակները, օրինակի համար, Աշոցքում և Ճամբարակում՝ Կապանի և Քաջարանի հետ: Սակայն մեզ անհրաժեշտ է մտածել նաև մետալուրգիական արտադրություն մասին, չէ որ ավելի շահավետ է վաճառել վերջնական արտադրանքը՝ պղինձը և պղնձե արտադրանքները (օրինակ՝ մալուխները), քան խտանյութը կամ սև պղինձը:

- Պարո՛ն Մելիքսեթյան, Հայաստանում կա՞ն բնապահպանական հիմնախնդիրներ, որոնք կապված չեն մետաղական հանքավայրերի հետ։

- Այո՛, կան։ Նշեմ Հայաստանի մի քանի լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ, որոնք կապված չեն մետաղական հանքավայրերի հետ և որոնց վրա ուշադրություն չեն դարձնում, կամ համարյա թե ուշադրություն չեն դարձնում ինչպես մեր բնապահպաններն, այնպես էլ բնապահպան-ծայրահեղականները: Աշխատանքի բերումով ես լինում եմ Հայաստանի բոլոր մարզերում և շատ լավ գիտեմ նրանց բոլորի պրոբլեմները, այդ թվում՝ բնապահպանական:

Փոշին: Որևէ մեկը երբևէ փորձե՞լ է գնահատել փոշու ազդեցությունն Արարատյան հարթավայրի և Երևանի մթնոլորտի վրա, ներառյալ այն փոշին, որը քամու միջոցով տոննաներով բերվում է Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերից, որտեղ գործում են տուֆերի, պեռլիտների, դիատոմիտների, տրավերտինների բացհանքեր: Բնապահպաններից որևէ մեկն ուշադրություն դարձնու՞մ է սրան: Որևէ մեկը Բնապահպանություն նախարարությունից հետևու՞մ է տուֆի դատարկված բացհանքերի ռեկուլտիվացիային: Արագածոտնի մարզում հարյուրավոր հեկտարով տարածքներ վերածվել են լուսնային լանդշաֆտի, որտեղ ոչինչ չկա, բացի հրաբխային ծագման փոշուց:

Աղբը և նրա այրումը: Հայաստանը, հավանաբար, իրեն Եվրոպա համարող, կամ այդպես համարել ցանկացող միակ երկիրն է, որտեղ շարունակվում է աղբի, այդ թվում՝ նաև տոքսիկ պլաստիկի այրումը: Ընդ որում, աղբն այրվում է ոչ միայն աղբավայրերում: Բոլոր գյուղերում աղբն այրվում է, այդ թվում՝ նաև տերևներն ու խոտը, այրվում են հսկայական դաշտեր, ծխով պատելով հսկայական տարածքներ:

Նշված այս երկու կետերի արդյունքում Արարատյան հարթավայրը տարվա մեջ պրակտիկորեն 8-9 ամիս պարուրված է թունավոր սմոգով, սիլիկատային փոշու կախույթով և տարբեր օրգանական գոյացությունների այրման պրոդուկտներով (աղբ, տերևներ, պլաստիկ, խոտ): Ովքեր չեն հավատում՝ հիշեք, տարվա մեջ քանի՞ ամիս է հնարավոր տեսնել Արարատը Երևանից: Իսկ ինչու ոչ ոք չի մտածել այն մասին, որ դրա պատճառը սմոգն է, որն առաջանում է աղբի, խոտի ու տերևների այրման արդյունքում ու փոշու պատճառով: Համացանցում կարելի է գտնել մեծ տեղեկատվություն «Իտալիայի աղբային կրիզիսի», ինչպես նաև Նեապոլում և Կամպանիայի մարզում քաղցկեղի տարածման վիճակագրության մասին, որը մի քանի անգամ(!) բարձր էր, քան Իտալիայի միջինը՝ կապված աղբի այրման հետ ընդհուպ մինչև 2013 թվականը: Երբ մարդիկ հարավային Իտալիայում իմացան ճշմարտությունը, նրանցից հազարավորները դուրս եկան փողոց՝ պահանջելով արգելել աղբի այրումը Նեապոլում:

Քլորը խմելու ջրում: Լռության մատնված ևս մեկ պրոբլեմ Հայաստանում ջրի քլորացումն է, երբեմն՝ անհրաժեշտ քանակից ավելի: Հնարավոր է ջրամատակարարման և խողովակաշարերի ներկա իրավիճակում այլ ելք չկա, բայց քլորի մեծ քանակը ջրում քաղցկեղածին է և թունավոր, իսկ ջուրը եռացնելիս կարող են առաջանալ ավելի վտանգավոր, քաղցկեղածին քլոր-օրգանական միացություններ: Քլորի նորմայից բարձր քանակը ջրում թույն է բոլորի համար՝ անկախ մետաղական հանքավայրից եղած հեռավորությունից:

Մենք բոլորս պետք է պայքարենք այն բանի համար, որ աղբը չայրեն, ռեկուլտիվացնեն բացհանքերը: Պետք է աշխատել մարդկանց հետ և սովորեցնել նրանց չաղտոտել Սևանի ափերը և ցանկացած վայր: Ես, որպես երկրաբան և իմ երկրի քաղաքացի, կողմնակից եմ լեռնահանքային արդյունաբերություն մեջ բնապահպանական նորմերին խստորեն հետևելուն, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի չաղտոտել որտեղ պատահի, չայրել աղբը, խոտը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով իր ներդրումը բերեի երկրի այս պրոբլեմի լուծման գործում: Ես հավատում եմ, որ մեր խնդիրների լուծումն աշխատանքի, օրենքի պահպանման մեջ է, սակայն ոչ երբեք՝ շահարկումների ու մանիպուլյացիաների:

- Տնտեսագետները պնդում են, որ նախագծի չսկսելը բացասական է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա։ Այս հարցով ևս խնդրում եմ Ձեր տեսակետը։

- Ես, իհարկե, տնտեսագետ չեմ, և ազդեցության գնահատականը ես չէ, որ պետք է տամ: Սակայն ակնհայտ է, որ միջազգային կորպորացիայի գործունեության արգելափակումը, որը երկրում կատարում է հարյուրավոր միլիոնների ներդրումներ և ստեղծում հարյուրավոր աշխատատեղեր, դժվար թե նպաստի երկրի էկոնոմիկայի աճին և ներդրումային միջավայրի բարելավմանը: Չէ որ գործը ոչ միայն հարկերի և բյուջե կատարված մուտքերի մեջ է: Այդ հարյուրավոր աշխաողներն, ունենալով պատշաճ աշպատավարձ, կմնան Հայաստանում և կծախսեն իրենց գումարները Հայաստանում, նպաստելով փոքր բիզնեսի և էկոնոմիկայի այլ ոլորտների զարգացմանը:

- Եվ վերջում, ի՞նչ խնդիրներ եք տեսնում երկրաբանության բնագավառում։

- Հայաստանում երկրաբանական կրթության մակարդակը սրընթաց կերպով ընկնում է և դա տեղի է ունենում օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության հանդեպ նեգատիվ վերաբերմունքը ուղղակիորեն վնասում է երկրաբանական և լեռնային կրթության հեղինակությանը: Իսկ 1950-70-ական թվականներին ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետ ընդունվելու համար մրցույթն ավելի սուր էր, քան իրավաբանական ֆակուլտետում, քանի որ այդ ոլորտը կարևոր էր երկրի էկոնոմիկայի համար: Սակայն երկրաբանությունը բոլորովին էլ միայն հանքավայրերը կամ «բնապահպանական վնասները» չեն: Երկրաբանությունը Երկրի մասին գիտությունների մի համալիր է, որը զբաղվում է Երկրի խորքային կառուցվածքով, սեյսմոլոգիայով և սեյսմոտեկտոնիկայով, հրաբխագիտությամբ, երկրաֆիզիկայով, ջրաերկրաբանությամբ, պալեոկլիմայով, բնական վտանգներով և այլն:

Բնագավառներ, որոնք շատ և շատ կարևոր են Հայաստանի համար: Հայաստանում սեյսմիկ վտանգն ընդհանրապես երկրի ազգային անվտանգության հարց է և կարող է նյութ լինել մի առանձին խոսակցության: Կցանկանայի նշել, որ մեր ինստիտուտի կոլեկտիվը հսկայական ջանքեր է ներդնում Հայաստանում այդ հիմնարար և կիրառական գիտությունների պահպանման և զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News

Տվյալ բաժնի վերջին նյութերը