22/05/2019 12:43
Եթե մեր հայացքները ձեզ բան չի ասում, ապա ձեր հայացքը բան ասում է, բայց չեմ ասի՝ ինչ. Լևոն Զաքարյանը՝ Թեհմինա Վարդանյանին
Երևանի ավագանու նիստում շարունակվում է քննարկվել Մաշտոցի պողոտան, Մովսես Խորենացու ու Գրիգոր Լուսավորիչ փողոցները անվանակոչել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մովսես Խորենացու ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչի փողոցներ։
«Իմ քայլը«» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը կոչ արեց զերծ մնալ վիրավորանքներից։
«Եկեք առանց վիրավորանքների», - ասաց նա։
Դիմելով «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանին՝ Լևոն Զաքարյանն ասաց. «Եթե մեր հայացքները ձեզ բան չի ասում, ապա ձեր հայացքը բան ասում է, բայց չեմ ասի՝ ինչ»։
Նա նշեց, որ կողմ է քվեարկելու միայն Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվանելու նախագծին։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ իր հերթին ասաց, որ կողմ է միայն Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվանելուն։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ արձագանքեց, թե այն քննարկումը, որ հիմա տեղի է ունենում ավագանու նիստում, գռեհիկ է։
«Ցավում եմ, որ մի կողմից «Լույս» խմբակցությունը բերել է նախագիծ, որը վերաբերում է սրբերին, մյուս կողմից իրենց ավագանու անդամը «Իմ քայլ» դաշինքի անդամներին «դիշովկա» է անվանում, երեսպաշտություն պետք չի անել, խնդրում եմ հավաքեք ձեզ», - ասաց Գրիգոր Երիցյանը։