22/05/2019 09:39
«Ժողովուրդ». Դատական համակարգում խառնված են իրար
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի ևս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը:
Թերթի տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ:
Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, և դատավորների դեմ «շառ են անում»: Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, ցույց կտան զարգացումները, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար: