22/05/2019 12:54
Կամբոջայում փակել են ծխախոտի գործարանը, որտեղ ծխախոտում սղոցուք են ավելացրել
Կամբոջայի ռազմական ոստիկանությունը մայրաքաղաք Պնոմպենում փակել է ծխախոտի գործարանը, որտեղ ծխախոտում սղոցուք են ավելացրել, հայտնում է Amarin TV-ն:
Այս տարվա փետրվարին բացված գործարանը առանց լիցենզիայի արտադրել է հայտնի չինանական և միջազգային ապրանքանիշների ծխախոտներ՝ ծխախոտում ակացիայի սղոցուք ավելացնելով:
Գործարանի աշխատաքնի ստուգման մասին դիմումը ռազմական ոստիկանություն ուղարկել էր շրջանի վարչակազմը, որտեղ այն գտնվում է: Ստուգման արդյունքում գործարանը փակվել է, արտադրությամբ զբաղվող ընկերության ունեցվածքը կալանավորվել է, իսկ ձեռնարկության սեփականատերը ձերբակալվել, հաղորդում է հեռուստաալիքը: