Սիմոնե Ինզագին «Լացիոյից» կարող է  «Միլան» տեղափոխվել
23/05/2019 16:40

Սիմոնե Ինզագին «Լացիոյից» կարող է «Միլան» տեղափոխվել

Հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինզագին  կարող է գլխավորել «Միլանը»,  փոխանցում է Sovsport-ը:

Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը՝ «սատանաների» ղեկավարությունն արդեն կապվել է 43-ամյա մասնագետի հետ այդ հարցով:

Ըստ լրատվամիջոցների՝ միլանյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է աշխատանքից ազատել  Ջեննարո Գատուզոյին, եթե իտալացին ակումբի համար Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չապահովի:

Սիմոնե Ինզագին «Լացիոյից» կարող է «Միլան» տեղափոխվել