23/05/2019 13:17
Իրականում նման մտահոգություններ ունենք. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Հայաստանում դավադիր ուժերի մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չի տեսնում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ավելի վաղ հանդես է եկել այդ հարաբերություններին դեմ և եղել է արևմտամետ գործիչ։
«Այդ հարցը մեկ տարվա հնության հարց է։ Իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ։ Հունիսի 18-ին Ռուսաստանում հանդիպում կունենանք Պատրուշևի հետ, հետագայում նա ևս կայցելի Հայաստան», - ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե ավելի վաղ Իրանում, այս օրերին էլ Երևանում ՀՀ վարչապետը խոսել է Հայաստանի դեմ իրականացվող դավադրությունների մասին, ի՞նչ դավադրության մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Վարչապետը հնարավորինս պարզ խոսել է դրա մասին։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում ավելի մանրամասն կխոսենք»։