Իռլանդացի նախարարը քննադատել է ՈՒԵՖԱ-ին Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշման պատճառով
23/05/2019 10:49

Իռլանդացի նախարարը քննադատել է ՈՒԵՖԱ-ին Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշման պատճառով

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին այն պատճառով, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի Լիգային մասնակցելու համար:

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար», - Twitter-ում գրել է նախարարը: