.jpg)
24/05/2019 12:39
Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը քննարկել են դատական ոլորտում համագործակցության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: