27/05/2019 10:22
Այսօր մի քանի ժամով դադարեցվել է Առինջ գյուղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
«Գազպրոմ Արմենիա»-ն hայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: