ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է Բաքվում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի
27/05/2019 14:36

ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է Բաքվում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի

ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին արգելել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի:

Թիմի ներսում քննարկվել է՝ ինչպես կարելի է աջակցություն ցույց տալ հայ կիսապաշտպանին, ով չի կարողացել թիմի հետ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

«Արսենալի» ֆուտբոլիստները դիտարկել են նախավարժանքի ընթացքում Մխիթարյանի անվամբ մարզաշապիկներ կրելու տարբերակը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը  հրաժարվել է «Արսենալի» հետ մեկնել Բաքու, որտեղ կայանալու է Եվրոպա Լիգայի եզրափակիչը։