Նավթի համաշխարհային գներն աճում են
29/05/2019 12:50

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,15 դոլարով՝ հասնելով մինչև 70,16 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,51  դոլարով և կազմում է 59.14 դոլար մեկ բարելի դիմաց։

Նավթի համաշխարհային գներն աճում են