Փաշինյան. Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը. Factor
29/05/2019 16:39

Փաշինյան. Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը. Factor

Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մեկ-երկու հարցի, հաղորդում է Factor.am-ը:

«Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերվում է Նազարբաևից չստացած մեդալին, ապա Փաշինյանն ասաց. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»:

Նշենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել: Պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Փաշինյան. Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը. Factor