Խորհրդարանը դարձյալ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուին. ՍԴ դատավոր չընտրվեց
29/05/2019 18:44

Խորհրդարանը դարձյալ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուին. ՍԴ դատավոր չընտրվեց

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Արթուր Վաղարշյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր մնացած պաշտոնում: Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր։ Կողմ քվեարկել է 30 պատգամավոր, դեմ են եղել 53-ը։

Նա այսօր խորհրդարանում ելույթ էր ունեցել, ասել, որ ինքը քաղաքականության հետ որևէ կապ չունի, քաղաքական խարդավանքների մեջ երբևէ չի եղել, ներկայացրել էր ընտրվելու դեպքում իր անելիքները:

Նկատենք՝ Վաղարշյանը ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված 5-րդ չընտրված թեկնածուն է։ 

Խորհրդարանը դարձյալ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուին. ՍԴ դատավոր չընտրվեց