31/05/2019 09:47
«Ժողովուրդ». ՊԲ սպան մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը, փոխարենը ջուր լցրել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Մասնավորապես, իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել: Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենա տեխնիկական խնդիրների առաջ է կանգնել, և որոշում է կայացվել այն չշահագործել:
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատել են կատարվածի մասին թերթի տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Քննությունը շարունակվում է: