31/05/2019 17:02
Հիլարի Քլինթոնը զբաղվելու է կինոյի և հեռուստահաղորդումների արտադրությամբ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա դուստր Չելսին աշխատում են պրոդյուսերական ընկերության ստեղծման վրա, որը կզբաղվի ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Քլինթոնն ու դուստրը բանակցություններ են վարել ստուդիաների հետ մի շարք ծրագրերի ֆինանսավորման շուրջը: Նշվում է, որ նրանք պլանավորում են հեռուստատեսությունն օգտագործել «հասարակության և մշակույթի վրա ներգործելու» համար: Մասնավորապես, քաղաքական գործիչը և նրա դուստրը կենտրոնանան կանանց նվիրված նախագծերի վրա:
2019 թվականի մարտին Քլինթոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության չի դնի հաջորդ ընտրություններում: Քլինթոնը հավելել է, որ, բացի քաղաքական գործերից, ինքը վայելում է գրողի, փաստաբանի եւ տատիկի խաղաղ կյանքը: Հիլարի Քլինթոնը, որը 71 տարեկան է, հետևում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրինակին: Նա տիկնոջ՝ Միշելի հետ մայիսին Netflix հոսքային տեսագրության ընկերության հետ կնքել են բազմամյա պարտավորագիր, որը նախատեսում է մասնակցություն ֆիլմերի, սերիալների և հաղորդումների նկարահանումներին: