Սյունիքի մարզում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
01/06/2019 09:51

Սյունիքի մարզում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Այս գիշեր ժամը 01։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վարդգես Խաչատրյանն իր վարած «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վարդգես Խաչատրյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր։ 

Սյունիքի մարզում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել