Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինի՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան

03/06/2019 19:33

Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինի՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան


Թեև երեխաներն ու նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարին 12 ամիս, սակայն, այնուամենայնիվ, փոքրիկներն էլ օրացույցում իրենց պաշտպանության օրն ամրագրող կարմիր շրջանակ ունեն՝ հունիսի 1:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքի շեշտադրումն առաջնահերթ դրված է հանցագործությունների, իրավախախտումների կանխարգելման վրա:

Ոստիկանության ամենօրյա կանխարգելիչ աշխատանքների արդյունքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է:

- Տիկին Դուրյան, երկու օր առաջ նշվում էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում երեխաների իրավունքներն ինչքանո՞վ են պաշտպանված մեր օրերում:

- Գիտեք, եթե խոսեմ ոստիկանության անունից, կարող եմ նշել, որ իսկապես, հունիսի 1-ը մեզ համար տոն է, քանի որ այդ օրը նշում ենք երեխաների հետ, երեխաների համար: Այս տարի էլ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել այն երեխաների համար, ովքեր մեր տեսադաշտում են հայտնվել, ովքեր հաշվառված են, հաճախում են ցերեկային կենտրոններ, անապահով ընտանիքից են… Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բավականին լավ օրենքներ: Ունենք մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կարողություններ, հմտություններ ու դրանք օգտագործում են ի նպաստ երեխաների: Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, նաև՝ հասարակությունն ուշադիր ու սրտացավ լինեն, անտարբերություն չցուցաբերեն, ապա երեխաներն անխոցելի կլինեն:

- Ծնողների՝ հատկապես մայրիկների կողմից, երեխաներին դաստիարակելու կամ պատժելու միջոց հաճախ հանդիսանում է ապտակը, հարվածելը: Եվրոպայում դա կոչվում է բռնություն: Հայաստանում ո՞րն է սահմանը դաստիարակչական ապտակի ու երեխայի նկատմամբ կատարված բռնության միջև, նման ահազանգեր շա՞տ եք ունենում:

- Կարծում եմ՝ մեզ մոտ էլ բավական բան փոխվել է. արդեն ունենք ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի օրենք, որի կիրառմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ սկսած երեխայից, կարող է հնարավորինս պաշտպանված լինել: Անդրադառնալով ծնողների կողմից կիրառվող դաստիարակչական մեթոդներին՝ կարծում եմ՝ այդ առումով էլ փոփոխություններ կան: Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, նման դեպքերն արդեն ի հայտ են գալիս: Իրավիճակը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ ֆիզիկական բռնության ենթարկված երեխաների թիվը փոքր է: Ավելի շատ կանայք են ահազանգում: Բայց ասեմ, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների մեջ նաև կանայք կան: Ուզում եմ չմոռանանք, որ բռնության մասին ահազանգող գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա 1 կամ ավելի երեխա: Ու այդ երեխան, եթե նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման: Չէ՞ որ նա ամեն օր տեսնում է կռիվ, ծեծ, ջարդ, ինչից երեխայի հոգեբանությունը շեղվում է:

- Ո՞ր տարիքի երեխաներն են ամենաիրավախախտներն, արդյոք մինչև 18 տարեկան բոլոր երեխաների  դեպքում միևնույն պատժամիջոցներն են կիրառվու՞մ:

- Ծանր և միջին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 14 տարեկանից սկսած երեխաները: Հանցագործություն կատարող երեխաների գերակշիռ մասը հիմնականում հենց 15, 16, 17 տարեկան անչափահասներն են: Ավելի փոքր տարիքի երեխաների մոտ դեպքերը եզակի են: Հազվադեպ՝ 11 տարեկաններն են հայտնվում կիզակետում: Դա տարվա կտրվածքով մեկ, երկու երեխա է լինում:

- Քրեակատարողական հիմնարկներում այսօր պատիժը կրող քանի՞ անչափահաս ունենք:

- Մեկ անչափահաս ունենք: Իհարկե, ունենք հանցագործություն կատարած անչափահասներ, բայց մեր պետության մոտեցումն այն է, որ երեխաները հնարավորինս քիչ հայտնվեն Աբովյանի՝ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ամեն ինչ արվում է, որ երեխան վերադաստիարակվի, ուղղվի իր համայնքում, իր տանը, հանրակրթական դպրոցում: Լավ «կորիզի» մեջ լինելով՝ երեխան ավելի շուտ կարող է ուղղվել ու շիտակ ճանապարհի վրա կանգնել: Փառք Աստծո՝ երեխաների շրջանում թմրամոլության, վանդալիզմի դեպքեր գրեթե չունենք, շատ փոքր ցուցանիշ է կազմում: Մուրացիկ երեխաների թիվն էլ շատ փոքր է, բայց պետք է այնպես անենք, որ ոչ մի երեխա դրա կարիքը չունենա:

- Արդյոք երեխաների մասնակցությամբ հանցագործությունների հիմնական պատճառն ընտանիքների սոցիալական պայմաններն են: Կա՞ վիճակագրություն՝ ապահովվա՞ծ, թե՞ անապահով ընտանիքներից են օրինապահների ուշադրության կենտրոնում հայտնվող երեխաները:

- Կարծում եմ՝ ավելի մեծ դերակատարություն ունեն դաստիարակությունը, երեխայով զբաղվելը, անուշադրության չմատնելը, նրա համար զբաղվածություն ապահովելը: Ծնողը պետք է անընդհատ հետաքրքրվի՝ երեխան ո՞ւմ հետ է ընկերություն անում, տանից դուրս գալուց ո՞ւր է գնում, արդյոք իր մոտ կրու՞մ է դանակ, կռփազենք և այլն… Այսինքն, դեռահասության, անցումային տարիքում երեխան պետք է ծնողի ուշադրության կենտրոնում լինի: Եթե այս ամենը ոչ լիարժեք է իրականացվում, ունենում ենք իրավախախտ անչափահաս: Ինքն իր համար զբաղմունք է գտնում: Սոցիալական վիճակով պայմանավորել հանցագործությունը՝ տեղին չէ: Ունենք ընտանիքներ, որոնց սոցիալական վիճակը ծանր է, բայց երեխաները երբեք գողություն չեն կատարել:

- Սովորաբար, երեխայի դաստիարակության լավագույն մեթոդը ընտանիքում ցույց տրված օրինակն է, վարքը: Երբ երեխաները մեծանում են ծնողներից միայն մեկի հետ, դա նրանց խնդրի առջև կանգնեցնո՞ւմ է: Նաև, մայրաքաղաքո՞ւմ, թե՞ մարզերում են առավել տարածված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները:

- Այո՛, ընտանիքի լիարժեքությունը որոշակի առումով դերակատարություն ունի: Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ կարող ենք արձանագրել, որ իրավախախտ անչափահասների հիմնական մասը միայնակ ծնողների երեխաներն են: Բնակության վայրի հետ կապված՝ կասեմ, որ Երևանում, բնականաբար, դեպքերն ավելի շատ են լինում՝ պայմանավորված նրանով, որ բնակչության թիվն այստեղ առավել մեծ է, զվարճանքի վայրերը շատ են: Երևանում էլ Կենտրոն վարչատարածքն է ամենաակտիվը: Մարզերից ակտիվությամբ կարող ենք առանձնացնել Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերը: Բայց ասեմ, որ տարիների կտրվածքով՝ մարզերում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում ամեն ամսվա կտրվածքով հանրապետությունում երեխաների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազում է:

- Նշել եք, որ առաջնահերթ փորձում եք կանխարգելել հանցագործությունը: Անչափահասների շրջանում հանցագործության առավել շատ ո՞ր դեպքերն են տարածված:

- Գողության դեպքերը: Մենք ամեն ինչ անում ենք այդ դեպքերը կանխարգելելու համար: Օրինակ, հիմա, երբ արդեն ամառային արձակուրդների շրջանն է, առավել հաճախ ենք շրջագայում: Չէ՞ որ երեխաներն ազատ են, փողոցներում, զբոսայգիներում են: Ոստիկանության ղեկավարության հանձնարարականի համաձայն՝ վերջին տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են այն երեխաներն, ովքեր իրենց մոտ կրում են դանակ (նրանք հիմնականում Կենտրոնի վարչատարածքում են), ամեն ինչ անում ենք՝ այդ երեխաներին հայտնաբերելու համար: Դա չանվանենք սառը զենք, քանի որ իրենց մոտ պահելը քրեորեն պատժելի արարք կլինի: Բայց կարող է լինել փոքր դանակ, որը ծեծկռտուքի, վիճաբանության ժամանակ երեխաները, ցավոք, օգտագործում են: Իրենց մոտ կրում են կռփազենք, որն, ըստ քրեական օրենսգրքի, համարվում է սառը զենք: Այս տարի ևս ուշադրության կենտրոնում կպահենք այն անչափահասներին, որոնց ընտանիքները սոցիալական պատճառներով չեն կարողանում կազմակերպել երեխաների ամառային հանգիստը: Այդ երեխաների թվում են նաև մանկատան երեխաները, հաշվառման մեջ գտնվողները: Նրանց համար կազմակերպում ենք միջոցոռումներ, բակային ճամբարներ, Սևան ենք գնում նրանց հետ՝ զբոսանքի: Դպրոցներում էլ մեր ստորաբաժանումը 1-ամսյակներ է անցկացնում, տարվա կտրվածքով՝ 3, 4, 5 մեկամսյակներ ենք անցկացնում, որի ժամանակ աշակերտների հետ խոսում ենք տարբեր թեմաների, դեպքերի շուրջ: Ավագ դպրոցներում էլ ունենք ոստիկաններ, որոնք կոչվում են դպրոցական տեսուչներ: Նրանք դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամ են, դաս են վարում, երեխաների հետ զրուցում են: Ավագ դպրոցներում տարբեր համայնքների երեխաներ են հավաքվում, մեկը մյուսին չի ճանաչում, տարիքն էլ՝ ինքնահաստատման տարիք է, միջանձնյա բախումներ են լինում: Բազմաթիվ անգամներ աշակերտների միջանձնյա հարաբերությունների պարզաբանումներ են կանխել ավագ դպրոցների մեր տեսուչները: Նրանք երեխաների համար ավագ ընկեր են, գրագետ խորհրդատու, ովքեր առավոտյան դպրոց են գնում ու այնտեղից դուրս գալիս՝ դպրոցը փակվելուց հետո:

- Տիկին Դուրյան, զրույցի սկզբում նշեցիք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումից հետո ահազանգերը շատացել են: Որպես վերջաբան՝ կհիշե՞ք՝ եղել են երեխաների կողմից «միամիտ ահազանգեր», որոնք ժպիտ են առաջացրել:

- Շատ կցանկանայի մեր զրույցը լավ նոտայով ավարտել, բայց, ցավոք, մեզ մոտ երեխաների հետ կապված դեպքերը բավականին ծանր են: Այստեղ չեն հայտնվում այն երեխաները, որոնց ընտանիքում մթնոլորտը լավն է: Այո՛, երեխաները մեզ զանգում են, մեր տեղն իմանալով՝ գալիս են, դպրոցում ոստիկանին են մոտենում, բայց՝ օգնություն խնդրելու: Ասում են՝ պապան մամային ծեծել է, խնդրում են օգնել, որ իրենք չգնան իրենց հայրիկի, կամ մայրիկի մոտ: Հատկապես վերջին տարիներին երեխաները մեզ ճանաչում են, վստահությունը մեծացել է ոստիկանի նկատմամբ։
Գիտեմ, որ ասածս այնքան էլ իրատեսական չէ, բայց տա Աստված, որ գա այն օրը, երբ չունենանք երեխաների նկատմամբ ու նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործություններ: Հանցագործություններ բոլոր երկրներում էլ կան, բայց մեզ մոտ այդ քանակն առավել քիչ է: Այստեղ երեխան իսկապես ուշադրության կենտրոնում է, բայց այդ ուշադրությունը պետք է առավել զգոնացնենք: Ամեն մեկս յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է տեսնի իր երեխային: Անտարբեր չանցնենք դրսում կռիվ անող անչափհասների կողքով: Եթե լսում ենք, որ հարևանի, բարեկամի տանը երեխաները բռնության են ենթարկվում, պետք է ահազանգենք, օգնության ձեռք մեկնենք: Եթե չենք դիմում ոստիկաններին, կարող ենք դիմել սոցիալական աշխատողներին, չէ՞ որ այսօր այդ ինստիտուտն էլ է զարգանում մեր երկրում: Ցանկացած կազմակերպության պետք է դիմել, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Այսօր, 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ Այսօր, 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել Այսօր, 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Այսօր, 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը