03/06/2019 12:12
Ամոթ է և անընդունելի. ակնկալում եմ հնարավորինս արագ Դանիել Իոաննիսյանի և Fip.am-ի կողմից հերքում. Ալեն Սիմոնյան
Այն, ինչ ասում է Դանիել Իոաննիսյանը՝ սուտ է, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ ԱԺ փոխնախագահը չի կարողանում բացատրել, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը:
ԱԺ նախագահը ցույց է տվել վարկային գիծ բացելու մասին տեղեկանքն ու նշել, որ դրանից պարզ երևում է, թե ինչ միջոցներով է ինքը նոր մեքենա ձեռք բերել:
«Սա է թուղթը, որ դուք ման էիք գալիս ու չէիք գտնում: Ես գնել եմ իմ մեքենան վարկային գիծ բացելով և նախորդի վաճառքից գոյացած գումարով: Ընդհամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ ձևով դա բացատրել: Ես հանգիստ սա կցուցադրեի և Դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում, երբ դոշը ծեծելով տարբեր կայքերում դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում էիք, թե ինչպես եմ ես ապօրինի 7 մլն դրամով մեկ ամսվա մեջ հանրապետականներով լցված պառլամենտում հարստացել: Ամոթ և անընդունելի է», - ասել է Սիմոնյանը:
Վերջինս նշել է, որ եթե Իոաննիսյանը սպասեր մինչև իր հայտարարագրի հրապարակմանը, ապա կարիք չէր լինի նման հայտարարություններ անելուն: ԱԺ փոխնախագահը ընդգծել է նաև, որ քաղաքական միտում է տեսնում այս ամենում:
«Ակնկալում եմ հնարավորինս արագ Դանիել Իոաննիսյանի և Fip.am-ի կողմից հերքում և այլևս որևիցե մեկն իրեն թույլ չտա նման բան խոսի», - նշել է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: