Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսեց աշխատանքները
04/06/2019 15:44

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսեց աշխատանքները

Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները, սկսեց աշխատանքները:

Քննիչ հանձնաժողովի իրավասություններն ընձեռված են ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն է պահանջում, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի գործառույթներն իրականացնի ոլորտին առնչվող մշտական հանձնաժողովը:

Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կպատասխանի լրագրողների հարցերին:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսեց աշխատանքները