Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել
04/06/2019 12:35

Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի շարք փոխնախարարներ նշանակելու մասին:

Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը, Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Գեղամ Վարդանյանը՝  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Ավագ Ավանեսյանն ու Արտակ Քամալյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ։

Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը, Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։

Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել