Դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել
05/06/2019 10:44

Դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել

ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քրեական գործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայությունում, ընթանում է նախաքննություն», - ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած որոշումը՝ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Քոչարյանի կալանքը փոխելու մասին, գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և դատավորներ Մխիթար Պապոյանն ու Արշակ Վարդանյանը։ Պապոյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու իրավապահներին։

Դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել