Տեղեկություններ կան՝ որոշվել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն. վարչապետը հրամայեց տասն անգամ կոշտ հակահարված տալ (տեսանյութ)

06/06/2019 10:45

Տեղեկություններ կան՝ որոշվել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն. վարչապետը հրամայեց տասն անգամ կոշտ հակահարված տալ (տեսանյութ)


Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշա հեղափոխություն։

«Դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում, նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին Հայաստանում իրենց համար քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար», - ասաց վարչապետը։

Նա նշեց, որ մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում ու վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հուսահատ են քաղաքական որևէ աջակցություն ստանալու որևէ հեռանկարի հանդեպ և որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականցնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։

«Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել ու այս ասելիքի հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն ու այսպես շարունակ», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ու, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։

«Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենենար վարել մայթերով ու սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում, իբր, հաստատված է անիշխանություն ու երկրում չկա իրավակարգ կամ թույլ է», - ընդգծեց վարչապետը։

Նա արձանագրեց, որ որ նման դեպքերում Հայաստանի ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվեն ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում, «սրանք ուղղակի խախտում չեն, սրանք ուղղակի բացահայտ արհամարհանք է հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ ու բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ոստիկանությունը, այլև հասարակական կարգով ու անվտանգությամբ զբաղվող ուժերը։

«Նման պահվածքով հանդես եկող անձը պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար։ Ես այսօր առավոտյան այս թեմայով զրույց եմ ունեցել ՀՀ ոստիկանության պետի հետ», - ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է սևազգեստ խմբերին, վարչապետն ասաց, որ այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորին վառ գույներով «բաբչկան» կապել ու ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրեցին՝ խնդիրը պարզ է, կկատրեն հանձնարարականը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատախազությունը այս երևույթներին պետք է մոտենա ոչ միայն ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի մեկնաբանության տեսակետից, այլև՝ հանրային անվտանգության տեսակետից։

«Որովհետև, իմ կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար, սա հանրային անվտանգության խնդիր է ու այս հարցերին մոտենալ զուտ քրօրենսգրքի շրջանակներում, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ», - դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց վարչապետը։

Նա շեշտեց՝ եթե կա անհրաժեշտություն, պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ ու բռնության, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա։

«Եվ ես ուզում եմ ընդգծել՝ բացարձակ կապ չունի, թե այդ բռնության քարոզողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակիր, կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված։ Բերանները բացելուց առաջա պետք է տասը անգամ մտածեն, եթե տասը անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողություների, ուրեմն տասը անգամ պետք է հակահարված ստանան ու այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա ու ես հույս ունեմ, որ մենք այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն», - ասաց նա։

Վարչապետը Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որ ահազանգերին սովորականից տասն անգամ արագ կարձագանքի։

«Շատ լավ, առավոտյան Ձեզ հետ զրույցից հետո անմիջապես տվել եմ հանձնարարական, նաև կառավարության նիստից հետո նույնպես կլինեն հատուկ հանձնարարություններ», - ասաց Օսիպյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ասաց, որ ողջունում է բռնության քարոզի դեմ պայքարի պատրաստակամությունը, սակայն կարևորեց խոսքի ազատությունը նաև:

«Պատշաճ ու ժամանակին, երբ արձագանք չի լինում բռնությանը, դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն», - ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստ է համագործակցել իրավապահ համակարգի գործընկերների հետ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:30 Նիգերիայում անցկացվել է շների կառնավալ (Տեսանյութ) Այսօր, 15:15 Աֆղանստանում թալիբները սպանել են 9 զինվորի Այսօր, 15:00 ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստներով փոխանակվել Այսօր, 14:45 Մեր ժողովուրդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի. Քաղաքագետ Այսօր, 14:41 Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է. Դավիթ Շահնազարյան Այսօր, 14:38 Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար. Էլիբեգովա Այսօր, 14:34 Մեծ Բրիտանիան կարող է մերժել Ասանժի արտահանձնումը ԱՄՆ հետախուզության համար լրտեսման գործի պատճառով Այսօր, 14:25 Հոնկոնգում 5 դեռահաս է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ սպանության մեղադրանքով Այսօր, 14:17 Իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով. Ղազինյան Այսօր, 14:12 Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Այսօր, 14:02 Արտահերթ ընտրություններ պետք են իշխանություններին, որ չճխլվեն ղարաբաղյան բանակցությունների բեռի տակ. Աշոտյան Այսօր, 13:56 Արցախի հարցով տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից. Դանիելյան Այսօր, 13:51 Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ, փոխարենը նայում են մեր հարցազրույցները ու Ղարաբաղի հարցով կպնում մեզ. Աշոտյան Այսօր, 13:44 Բոլոր պայմաններով ապահովված նոր զորանոց կհանձնվի շահագործման. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:29 Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք. խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյան Այսօր, 13:14 Պոմպեոն Իրանին և նրա դաշնակիցներին մեղադրել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ռազմաբազայի վրա հարձակման համար Այսօր, 13:00 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Այսօր, 12:35 Իմ ընկեր սենատորներից մեկն ինձ գրեց, որ Քիմի բանակը բոլորին հատ-հատ զանգում և հորդորում է չտապալել քվեարկությունը. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:20 Նոր Օռլեանում արտակարգ իրավիճակների ռեժիմ է սահմանվել կիբերհարձակման պատճառով Այսօր, 12:04 Վանուատուի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 11:49 Ֆիջիում կարմրուկից 21 մարդ է մահացել Այսօր, 11:27 Արագածոտնի մարզում այս տարի արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք Այսօր, 11:15 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Այսօր, 10:51 Facebook-ի 29 հազար աշխատակցի անձնական տվյալները գողացել են Այսօր, 10:33 Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի բանաձևը Այսօր, 10:15 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:04 «Հրապարակ». «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող փաստաթուղթ կպատրաստվի Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Տիգրան Գալստյանին հրահանգվել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին Այսօր, 10:00 «Հրապարակ». «Մեր ժամանակ ուրիշ էր» Այսօր, 09:56 «Փաստ». Կառավարությունում մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռևս որևէ գումար չի վերականգնել Այսօր, 09:47 «Հրապարակ». Մեղադրող դատախազը Արսեն Բաբայանի գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Շիրակ օդանավակայանից Wizz Air բյուջետային ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Լոնդոն և Փարիզ Այսօր, 09:40 «Հրապարակ». Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա արտահերթ ընտրությունների. Նաիրա Զոհրաբյան 13/12/2019 19:47 Լեմարը պատրաստ է այս ձմեռ լքել «Աթլետիկոն» 13/12/2019 19:34 Բնական հրդեհների պատճառով Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել 13/12/2019 19:33 Նոր վարկային համաձայնագրերն իրավիճակային քաղաքականության մասին են վկայում. փորձագետ 13/12/2019 19:27 Ճապոնիայում ընտրել են 2019 թվականի հիերոգլիֆը (Տեսանյութ) 13/12/2019 19:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 960 փախստական 13/12/2019 19:09 Հոնկոնգի ոստիկաններին կես տարի տևած ցույցերի ընթացքում վճարել են 122 մլն դոլար արտաժամյա աշխատանքի համար 13/12/2019 18:55 Ֆրանսիայում մրրիկի պատճառով 170 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության 13/12/2019 18:42 Ծովային Սանտան և ստորջրյա հրեշտակը Բեռլինում ձկների են կերակրել (Տեսանյութ) 13/12/2019 18:35 Ալժիրի նախկին վարչապետը հաղթել է նախագահի ընտրությունների առաջին փուլում 13/12/2019 18:24 Սիրիայում պայթյունի հետևանքով 3 երեխա է զոհվել 13/12/2019 18:13 Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է հետախուզական ծառայություններից մեկի պետ 13/12/2019 18:06 Բակո Սահակյանը Թալիշում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 13/12/2019 18:00 Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել 13/12/2019 17:55 «Քռչո-Տռճո VS Ամանոր». Նարեկ Դուրյանի ամանորյան կատակերգական ներկայացումը փոքրերի ու մեծերի համար է 13/12/2019 17:42 Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը (Տեսանյութ) 13/12/2019 17:33 Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին 13/12/2019 17:24 Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 5-րդ շրջափուլը 13/12/2019 17:17 «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր է մահացել 13/12/2019 17:05 Աֆղանստանում 10 մարդ է զոհվել՝ ճանապարհին տեղադրված ականի պայթյունի հետևանքով 13/12/2019 16:56 Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու, ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու. Նաիրա Զոհրաբյան 13/12/2019 16:51 Wizz Air բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա 13/12/2019 16:40 Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 13/12/2019 16:32 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան. Փաստինֆո 13/12/2019 16:23 Նավթի գներն աճում են 13/12/2019 16:16 ՃՏՊ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 13/12/2019 16:09 Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին 13/12/2019 16:06 Թուրքմենստանը արգելել է կոռուպցիայի համար դատապարտվածների համաներումը 13/12/2019 15:57 Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու. Ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված խնդիրներ ունի. ՀՀ ԱԳՆ խոսնակ 13/12/2019 15:45 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին 13/12/2019 15:34 Բրիտանական «Լիբերալ-դեմոկրատների» առաջնորդը չկարողացավ պահպանել իր տեղը խորհրդարանում 13/12/2019 15:22 Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին 13/12/2019 15:11 Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 13/12/2019 15:08 Այդ սահմանափակումը վարորդների իրավունքները ոտնահարող, հակասահմանադրական է. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է նախագահին 13/12/2019 15:05 Առերևույթ 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ 13/12/2019 14:57 Մերկելը շնորհավորել է Ջոնսոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ 13/12/2019 14:48 Հա, մի հատ Су 35 ինքնաթիռ են գտել, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ БТР ու БМП. Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին 13/12/2019 14:44 Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան 13/12/2019 14:33 «Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան 13/12/2019 14:25 Զելենսկին դարձել է ուկրաինական թոք-շոուի հյուր (Տեսանյութ) 13/12/2019 14:19 Դատախազությունը և ոստիկանությունը ընտրողական մոտեցում են ցուցաբերել Վահե Պարազյանի վերաբերյալ դեպքով. Փաստաբան 13/12/2019 14:10 Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները. Աշոտյան 13/12/2019 14:04 ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր 13/12/2019 13:57 Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հասարակության 63 տոկոսը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ 13/12/2019 13:52 Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան 13/12/2019 13:49 Ջոնսոնը խոստացել է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ 13/12/2019 13:41 Սերմացուի բաշխման գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին 13/12/2019 13:35 ԵՄ գագաթնաժողովը կլիմայի հարցով համաձայնության է հասել 13/12/2019 13:29 Մետրոպոլիտենում ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. դրամ. ՊՎԾ 13/12/2019 13:21 Փաշինյան. Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն (Տեսանյութ) 13/12/2019 13:16 Սպանության փորձ՝ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ 13/12/2019 13:08 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակցի 13/12/2019 13:00 Առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը անտեսում է փորձագիտական հանրույթի հետ կարևոր հարցերը քննարկելու անհրաժեշտությունը. Հայտարարություն 13/12/2019 12:53 Ճիշտ կլինի, որ Մնացականյանն արձագանքի Մամեդյարովի հայտարարությանը. Վարչապետի խոսնակ (Տեսանյութ) 13/12/2019 12:45 Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը» 13/12/2019 12:38 ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք 13/12/2019 12:32 Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան 13/12/2019 12:28 Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել. Միհրան Հակոբյան 13/12/2019 12:19 Ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն. նախագիծն ընդունվեց 13/12/2019 12:08 ԱԺ-ն ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը 13/12/2019 11:59 Հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան 13/12/2019 11:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ 13/12/2019 11:44 Հուսով եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը շուտով կվերացվի և ասուլիսի հնարավորություն կստեղծվի. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ) 13/12/2019 11:41 Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ 13/12/2019 11:39 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ 13/12/2019 11:34 Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա հետ առնչություն ունեցող շինություններում 13/12/2019 11:29 Վարչապետի խոսնակը նկատողություն արեց Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը