2019-ին ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում մոտ 65 մլն եվրո կդրամադրի ՀՀ-ին
06/06/2019 11:29

2019-ին ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում մոտ 65 մլն եվրո կդրամադրի ՀՀ-ին

2019 թվականի ԵՄ կողմից ՀՀ-ին որպես աջակցություն կտարամադրվի 65 մլն եվրո, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«2019-ի համար ԵՄ աջակցության ծավալը նախատեսված է 40 մլն եվրոյի չափով։ Նախատեսված է նաև լրացուցիչ 25 մլն եվրոյի չափով ֆոնդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 65 մլնի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ կողմից», - ասաց նախարարը։

Մնացականյանն ընդգծեց, որ 2019-ին ի տարբերություն 2018-ի ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալն աճել է։