Սպասում ենք, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն Իրանի կողմից կվավերացվի այս ամառ. Տիգրան Խաչատրյան
06/06/2019 15:19

Սպասում ենք, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն Իրանի կողմից կվավերացվի այս ամառ. Տիգրան Խաչատրյան

Հայաստանն ակնկալվում է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագիրն Իրանը կվավերացնի այս տարվա ամռանը, խորհրդարանում 2018թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու համաձայնագիրը վավերացված է ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ պետությունների կողմից։ Սպասում ենք, որ ԻԻՀ կողմից կվավերացվի այս ամռան ընթացքում», - ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ համաձայանգրում հստակեցվել է հիմնական վիճակահարույց հարցերից մեկը՝ առկա մաքստուրքերի ¾-ը բազմաթիվ դեպքերում նվազեցվել է.

«Սա անցումային ժամանակահատվածի համար նախատեսված համաձայնագիր է, և հարջորդ՝ ավելի խորը համագործակցության փուլը, ազատ առևտրի փուլը պիտի լինի, երբ այդ մաքսստուրքերը երկկողմանի կզրոյացվեն», - նշեց նախարարը։

Սպասում ենք, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն Իրանի կողմից կվավերացվի այս ամառ. Տիգրան Խաչատրյան