.png)
07/06/2019 10:57
«Ատլետիկոն» Ալեքսիս Սանչեսին եռամյա պայմանագիր է առաջարկել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտնվել է «Ատլետիկոյի» հետաքրքրոությունների շրջանակում:
Մադրիդցիները 30-ամյա չիլիացուն առաջարկել են եռամյա պայմանագիր, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:
Անգլիացիների հետ Սանչեսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս: