Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է. ԿԸՀ տվյալներ
10/06/2019 09:59

Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է. ԿԸՀ տվյալներ

Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների ԿԸՀ նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գևորգյանը, ով ստացել է 8453 ձայն:

Այսպես, համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 քվե, Սասուն Գրիգորյանը՝ 731 քվե, Մանուկ Մկրտչյանը՝ 435 և վերջում Արթուր Ղազարյանը՝ 139 քվե:

Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 18176-ը կամ 40.83 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 360 թվեաթերթիկ:

Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է. ԿԸՀ տվյալներ