10/06/2019 13:02
ԵԱՏՄ անդամակցությունից հետո առևտրաշրանառության ծավալները ՀՀ և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև 34.5 տոկոսով աճել են. Տիգրան Խաչատրյան
ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է 34.5 տոսկով, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Առևտրաշրանառության ծավալները այս ժամանակահատվածում ՀՀ և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև 34.5 տոկոսով աճել են: Ընդ որում, ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ», - ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ արտադրության ապրանքները մրցունակ և պահանված են ԵԱՏՄ անդամ պետությունների համար: Ամենից շատ արտահանված ապրանքները, Խաչատրյանի մատնանշմամբ, հետևյալներն են՝ ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ և այլն:
Վերջինս ընդգծեց, որ առաջանահերթություններից մեկը մնում է միասնական և ընդհանուր շուկաների ձևավորումը, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկ դաշտի միասնականացումը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամ է 2014 թվականից: