Պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 1 մլրդ դրամ, Գագիկ Խաչատրյանը վերականգնել է. Hetq.am-ը՝ նախկին պաշտոնյայի մեղադրանքի մասին
11/06/2019 10:27

Պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 1 մլրդ դրամ, Գագիկ Խաչատրյանը վերականգնել է. Hetq.am-ը՝ նախկին պաշտոնյայի մեղադրանքի մասին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, գրում է Hetq.am-ը:

ՀՔԾ-ի լրատվամիջոցի աղբյուրները փոխանցել է, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը լրատվամիջոցի հարցին ի պատասխան ասել է, որ տեղեկությունը չի մեկնաբանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 1 մլրդ դրամ, Գագիկ Խաչատրյանը վերականգնել է. Hetq.am-ը՝ նախկին պաշտոնյայի մեղադրանքի մասին