2018-ին ՀՀ-ՌԴ միջև առևտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է. Կոպիրկին
11/06/2019 12:43

2018-ին ՀՀ-ՌԴ միջև առևտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է. Կոպիրկին

Նախորդ տարի ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն աճել է 11 տոկոսով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ կարևոր տնտեսական գործընկները: 2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ միջև առևտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է՝ հասնելով 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ ստաբիլ իրավիճակը», - ասաց նա:

Կոպիրկինն ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է ՀՀ համար գլխավոր ներդրողը մնալ:

«2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել է 125 մլն դոլար», - ընդգծեց դեսպանը:

2018-ին ՀՀ-ՌԴ միջև առևտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է. Կոպիրկին