.jpg)
12/06/2019 19:47
Նախագահը հրամանագիր է ստորագրել Արտակ Զեյնալյանին Արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Արտակ Զեյնալյանին ՀՀ Արդարդատության նախարարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախարար Զեյնալյանը հայտարարել է հրաժարական տալու մասին։