12/06/2019 10:25
2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են տեսչական ստուգումներ. ՊՆ (Լուսանկարներ)
Զորքերի մարտական պատրաստականության ու պատրաստության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում Գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացվում են ստուգումներ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկան կատարել է երթ դեպի բացազատման վայրեր և բերվել մարտական վիճակի: