Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով հարուցվել է քրգործ
15/06/2019 12:42

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով հարուցվել է քրգործ

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ։

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով հարուցվել է քրգործ