Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան
15/06/2019 14:52

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան

Կոռուպցիոն բացահայտումներ միշտ սպասվում են, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, ԱԱԾ-ն բացահայտելու է նման դեպքեր՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ իշխանության, ընդդիմության թևի ներկայացուցիչ են, թե ապաքաղաքական մարդիկ են», - ասել է նա։

ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ եթե խախտվել է օրենքը, ԱԱԾ-ն միևնույն վերաբերմունքն է ցուցաբերելու բոլորի նկատմամբ։

Արթուր Վանեցյանը վստահեցրել է՝ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի, ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել։

«Չի դրվել, չի դրվում, կարծում եմ, չի էլ դրվի», - ասել է նա։

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան