.jpg)
17/06/2019 14:02
«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Ֆուլհեմի» 16-ամյա ֆուտբոլիստին
«Բարսելոնան» կարող է ձեռք բերել լոնդոնյան «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարվի Էլլիոթին, հայտնում է SovSport-ը:
Ըստ «Mirror»-ի՝ կատալոնական ակումբը մտադիր է նրան գնել երիտասարդական թիմի համար:
2019 թվականի մայիսին Էլլիոթը 16 տարեկանում առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Ֆուլհեմի» կազմում և դարձել է առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: