Արցախում զինծառայող է վիրավորվել
17/06/2019 18:08

Արցախում զինծառայող է վիրավորվել

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախում զինծառայող է վիրավորվել