17/06/2019 19:18
«Սանիթեք»-ից վերջնահաշվարկ ստանալու Սարգիս Մարտոյանի բողոքի քննության ընթացքը գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում
ՄԻՊ մամուլի ծառայությունից Aysor.am-ի հրապարակմանն ի պատասխան տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Մարտոյանի՝ վերջնահաշվարկ ստանալու վերաբերյալ բողոքի քննության ընթացքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
««Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղից վերջնահաշվարկ ստանալու Սարգիս Մարտոյանի բողոքի քննության ընթացքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Դիմելուց հետո՝ 2019 թվականի հունիսի 13-ին, սահմանված ժամկետներում քաղաքացի Սարգիս Մարտոյանի բողոքը իր համաձայնությամբ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի քննարկմանը: Օրենքը սահմանում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Հետևաբար, Քաղաքապետարանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանի ժամկետը դեռ ընթացքի մեջ է», - ՄԻՊ աշխատակազմից փոխանցեցին Aysor.am-ին: