Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ)
18/06/2019 15:04

Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ)

Աշխարհահռչակ իսպանացի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Երևանում է։ Նա դասախոսություններ է կարդալու հայ մազիչների համար։ Իսկ, մինչ այդ, հանդիպել է լրագրողներին ու պատասխանել մի քանի հարցերի։

Aysor.am-ի թղթակիցը հանրահայտ մարզչից հետաքրքրվել է՝ ի՞նչն է ստիպել գալ Երևան ու ի՞նչ պետք  է անի Հայաստանի ազգային հավաքականը, որ հաղթահարի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն անցելու խոչընդոտը։

Իսպանացի մարզիչը նշել է, որ իր լավ ընկերը՝ Խավիեր Մինիանոն, աշխատում է Հայաստանում ու նրա հրավերով է Երևանում։

«Ոչ միայն դրա համար ենք Երևանում, այլ, քանի որ ունենք նաև սեմինար-դասախոսությոն», - ասել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, Վիսենտե դել Բոսկեն ասել է.

«Պետք  շնորհավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային երկու անընդմեջ հաղթանակների համար, քանի որ դրանք մոտեցնում են Եվրոպայի խաղերին մասնակցելու երազանքը », - ասել է դել Բոսկեն։

Իսպանացի մարզիչը նշել է, որ մանկապատանեկան տարիքի ֆուտբոլիստները պետք է շատ աշխատեն, որ ապագայում հասնեն արդյունքների։

Իսպանացի մարզիչը չի հասցնի շրջագայել Հայաստանով։ 

«Նման պլաններ այս պահին չկան», - ասել է  նա։

Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ)