Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան

18/06/2019 11:37

Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան


Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անձին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ

Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին: Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:
Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է, և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս:

Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով: և, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը: Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչու՞ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով:

Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյո՞ք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»:



Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը