Միշել Պլատինին ազատ է արձակվել
19/06/2019 14:24

Միշել Պլատինին ազատ է արձակվել

2022 թվականի Կատարի աշխարհի գավաթի հետ կապված կուռուպցիայի գործով ձերբակալված ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ժամեր տևած հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
 
1980-ականների ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ն նախագահել է մինչև 2015 թվականը, երբ ՖԻՖԱ-ն դադարեցրել էր Պլատինիի պաշտոնական լիազորությունների կատարումը էթիկական որոշ խախտումների պատճառով:
 
Պլատինիի փաստաբանը նշել է, որ նախկին նախագահին ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու՝ ավելացնելով, որ ոչնչից մեծ խառնաշփոթ է առաջացել:
Միշել Պլատինին ազատ է արձակվել