.jpg)
19/06/2019 14:29
Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մինչ այդ 28-ամյա Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 7-ին: