Հեծանվային մարաթոն՝ Դոլոմիտովյան Ալպերում (Տեսանյութ)
20/06/2019 15:43

Հեծանվային մարաթոն՝ Դոլոմիտովյան Ալպերում (Տեսանյութ)

Հեկտոր Լեոնարդո Պաես Լեոնը և Մարա Ֆումագալլին դարձել են Դոլոմիտովյան Ալպերում հեծանվային լեռնային մարաթոնի հաղթողները: 
 
«Հերոսկան Դոլոմիտներ» խորագրով միջոցառումն անվանում են աշխարհի ամենաբարդ առաջնություններից մեկը: 
 
Հեծանվորդներն ընդհանուր առմամբ բարձրացել են 4500 մետր: 86 կմ երկարությամբ ճանապարհը ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա է:
 
41 երկրներից 4000 մասնակցի համար մեկնարկը տրվել է Սելվա ավանից, որը գտնվում է ավելի քան 1500 մետր բարձրության վրա:
 
Հեծանվային մարաթոն՝ Դոլոմիտովյան Ալպերում (Տեսանյութ)