Ժոան Համպերի գավաթում «Բարսելոնայի» հետ կխաղա «Արսենալը»
21/06/2019 19:48

Ժոան Համպերի գավաթում «Բարսելոնայի» հետ կխաղա «Արսենալը»

Հայտնի է դարձել, թե որ ակումբն է դառնալու «Բարսելոնայի» մրցակիցն՝ օգոստոսին Ժոան Համպերի գավաթի խաղարկության ժամանակ:

Կատալոնական ակումբը հյուրընկալելու է «Արսենալին»: Այս տարի հանդիպումն անցկացվելու է օգոստոսի 4-ին՝ «Կամփ Նաու» մարզադաշտում:

Միջոցառումն ավանդական է։ Այն անցկացվում է ի հիշատակ «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Համպերի։

Ժոան Համպերի գավաթում «Բարսելոնայի» հետ կխաղա «Արսենալը»