Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տորրեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
21/06/2019 13:34

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տորրեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտարարել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշում կայացնելու մասին: 
 
Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ատլետիկոյում», «Լիվերպուլում»,«Չելսիում» և «Միլանում»: Վերջին մրցաշրջանը նա անցկացրել է ճապոնական «Սագան Տոսու» ակումբում:
 
Իսպանիայի հավաքականի կազմում Տորրեսը մասնակցել է 110 հանդիպում և դարձել 38 գոլի հեղինակ: Դրա կազմում հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն:
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տորրեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին