21/06/2019 18:40
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, նրա օգտին կողմ էր քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 4։
Վիգեն Քոչարյանը 2015 թվականից զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։
Նշենք, որ ԲԴԽ նորընտիր անդամն Ազգային ժողովում չերդվեց, քանի որ վարչապետի հրամանով փոխնախարարի պաշտոնում նրա լիազորությունները դադարեցված չեն։
ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրված Վիգեն Քոչարյանի երդումը կկազմակերպվի հունիսի 24-ին կայանալիք նիստում։