.jpg)
24/06/2019 14:22
«Ինտերը» պատրաստ է Լուկակուի համար 60 միլիոն եվրո առաջարկել
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է 85 միլիոն եվրո վաստակել, սակայն «Ինտերը» նախատեսում է վճարել 60 միլիոն եվրո, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին: