«Կարգին» Հայկոն ու «անկարգ» ավագանին՝ պատուհաս իշխող ուժի գլխին

24/06/2019 14:00

«Կարգին» Հայկոն ու «անկարգ» ավագանին՝ պատուհաս իշխող ուժի գլխին


Երևան քաղաքի Ավագանին արձակվում է մինչև աշնանային նստաշրջան՝ քաղաքը թողնելով, եթե չասենք ավելի վատ վիճակում, ապա հաստատ ոչ ավելի լավ, քան կար մինչ այդ։ Անցած ամիսների ընթացքում որևէ էական խնդիր լուծում չստացավ, քաղաքի կյանքում որևէ բարենպաստ կարգավորում ենթադրող նախագիծ չբերվեց Ավագանու օրակարգ։ Նույն կեղտոտ փողոցներն են, նույն հուսահատության «Գազելները», նույն մահվան վերելակները, նույն խցանումները...

Մանդատները ստանալուց հետո ավագանու անդամների համար, կարծես, անտեսանելի դարձան կարմիր գծերը, որոնց դեմ նրանցից շատերը պայքարում էին։ Չեն անհանգստացնում նաև սրճարաններով ողողված ու տեղ-տեղ անանցանելի դարձած մայթերը, կանաչ տարածքների պակասն ու եղածների անմխիթար վիճակը, որն ի դեպ էլ ավելի անխնամ է ու չորացած, քան երբևէ եղել է Երևան քաղաքում։

Փողոցային առևտրի դեմ հայտարարված պայքարը ամիսներ անց մոռացվեց, քաղաքի մայթերին ու հրապարակներում էլ շարունակվում է միրգ ու բանջարեղենից մինչև քաղցր բամբակի ու խաղալիքների վաճառքը։ Մեքենաների կայանման համար նախատեսված հատվածներում ոչ միայն չպակասեցին, այլև բազմակի աճեցին անիվներով կրպակները, որոնց դեմ պայքար էր սկսել քաղաքապետարանը՝ առաջ բերելով վերջիններիս տերերի դժգոհությունը։

Նույնն է մնացել նաև քաղաքացիների և քաղաքապետարանի ու վարչական շրջանների միջև շփման որակը։ Երևանցիներին կրկին ուղղորդում են դիմում գրել ու սպասել, կամ էլ նույն ցրողական պատասխաններով մերժում նրանց առաջարկներն ու ահազանգերը։

Արդարության համար նշենք, որ կրավորական կեցվածքով հանդես եկավ ոչ միայն Ավագանու իշխող ուժի, այլ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Լույս» դաշինքի խմբակցությունները։ Վերջինիս հաջողվեց մի քանի նախագիծ բերել օրակարգ և ընդունել, սակայն անվանակոչումներից և սեփական աշխատանքը ավելի հարմար դարձնելուց բացի, քաղաքի որևէ լուրջ խնդրի լուծմանն ուղղված առաջարկ նրանցից էլ չլսվեց։ Երևանցիների հիշողության մեջ, թերևս, կմնան քաղաքապետի հասցեին լույսականների հնչեցրած մեղադրանքները, որոնք Հայկ Մարությանի համար որևէ իրական վտանգ չէին ներկայացնում, մտահոգվելու առիթ չէին տալիս, ու ընդամենը այդրոպեական տհաճություն պատճառելու էֆֆեկտ ունեին։

Միաժամանակ միամտություն կլինի լուրջ ակնկալիքներ ունենալ երեք հոգանոց այս խմբակցությունից, որը թեպետ ընդդիմադիր է, սակայն այսօր խմբակցությունում մեծամասնություն կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դժվար է այդպիսին որակել։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը մինչ վերջերս կառավարության անդամ էր, իսկ կուսակցությունն էլ դիտարկվում է որպես «Քաղաքացիական պայմանագրի» հավանական գործընկեր։ Այս պատճառով է, որ քաղաքապետին Ավագանու ամբիոնից և հրապարակային ելույթներում դատափետող «Հանրապետության» տիկնայք ջերմ շփումներ ունեն «Իմ քայլի» հետ և հաճախ լուսանկարներ են հրապարակում ՔՊ-ականների խնջույքներից։

Ինչևէ, հանգիստ թողնենք ընդդիմությանը և դիտարկենք քաղաքապետի թիմը, որը բավականին հետաքրքիր վարքագիծ ցուցաբերեց  անցած  ամիսներին։ Տարբեր նախագծերի քննարկման ժամանակ ականատես եղանք «Իմ քայլի» խառնիճաղանջ քվեարկությանը։ Անսպասելի էր հատկապես ընդդիմադիր Դավիթ Խաժակյանի նախագծին «Իմ քայլը» խմբակցության կողմ քվեարկելն ու ընդունելը։ Թեպետ քաղաքապետը սկզբում դեմ էր քվեարկել, իսկ հետո, հավանաբար չհավատալով աչքերին, որ նախագիծն ընդունվում է, ևս մեկ անգամ քվեարկություն հայտարարեց ու ձեռնպահ քվեարկեց։ Իշխող խմբակցությունը հավանություն տվեց նախագծի, որով քաղաքապետարանի վիճակն Ավագանու նիստերին բարդացվում է՝ հարց ու պատասխանի հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր լիագումար նիստում։

Ավելին, տեղի ունեցավ Երևանի Ավագանու պատմության մեջ անսովոր մի իրավիճակ, երբ քաղաքապետը հանեց օրակարգից իր իսկ բերած նախագիծը՝ նշելով, որ «Իմ քայլում» նախագծի շուրջ կոնսենսուս չկա։ Հատկապես բարձր օղակներում աշխատավարձի զգալի բարձրացմանն ուղղված այս նախագիծը Մարությանը խոստացավ կրկին օրակարգ բերել, երբ իր խմբակցությունում կոնսենսուս կլինի։ Իսկ կլինի՞ այն արդյոք։ Ըստ որոշ աղբյուրների, կարգին Հայկոն այս ամենի հետևանքով հիստերիայի մեջ էր ընկնում, ՔՊ վարչությանը կոչ անում սանձել իրենց կողմից առաջադրված անդամներին, ընդհուպ մինչև ուլտիմատում դնելը, թե հրաժարական կտա։

Դատելով վերը նշվածից, ակնհայտ է դառնում խզումը Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակազմի և Ավագանիում նրա թիմի միջև։ Իհարկե, «Իմ քայլում» կպնդեն, թե դա ժողովրդավարություն է, Ավագանու անկախություն, կարծիքների ազատ արտահայտում։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պարզապես չի ուզում լինել քաղաքապետի անբարբառ և հնազանդ հենարան մի շարք պատճառներով, որոնցից ամենակարևորներն են, կարծում ենք, ոչ միակուսակցական լինելը, տեսակետների ու հետագծի տարբերությունը, նաև անդամների մի մասի չարդարացված սպասելիքներն ու անձնական հավակնությունները։ 

Երևանի Ավագանու «Իմ քայլը» դաշինքը կազմված է ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, այդպես էլ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներից, որոնց թվում են, ինչպես տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ այսպես կոչված «սորոսականներ», այնպես էլ տարիներ շարունակ փողոցներում քաղաքական պայքար ծավալած ակտիվիստներ։ Անցած ամիսներին անզեն աչքով էլ տեսանելի էր, որ իրենց ակտիվությամբ և երևանցիների համար ճանաչելիությամբ առանձնանում էին «Իմ քայլը» դաշինքի հատկապես անկուսակցական անդամները, որոնցից ոմանք ճանաչում ունեին նաև նախքան Ավագանու անդամ դառնալը։ Ասում են, որ սա անհանգստացնում է «Քաղաքացիական պայմանագրին» և այդ նպատակով հրահանգ կա առաջին գիծ գործուղել կուսակցականներին, լուսաբանել նրանց՝ փորձելով ուժեղացնել խմբակցության կուսակցական բաղադրիչը։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է և լուրջ ազդեցություն կունենա, եթե հաշվի առնենք, որ վերջիններս իրենց պատրաստվածությամբ և հանրային խոսք հնչեցնելու հարցում զիջում են գլխացավանք դարձած ակտիվիստներին։

Բանն այն է, որ թերագնահատելով Ավագանու դերը, որը ցանկացած պահի կարող է անվստահություն հայտնել հանրապետության բնակչության գրեթե կեսն ընդգրկող մայրաքաղաքի ղեկավարին ու այլ քաղաքապետ ընտրել (այն է՝ շեշտակի փոխել երկրում քաղաքական կոնֆիգուրացիան), Ավագանու ցուցակ կազմելիս «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ ընդգրկեց իր ռեսուրսի ամենաթույլ՝ ճանաչելիություն ու հեղինակություն չունեցող մասը, հիմնականում «սև գործ» անող երիտասարդներին, որոնք մինչ այս զբաղվել են միայն կուսակցության «դեմքերի» համար բուկլետ բաժանելով, քարոզարշավներին թիվ ապահովելով։ Նրանց անուններն ու դեմքերը աչքի չեն ընկել նաև թավշյա հեղափոխության ընթացքում։ Իսկ անկուսակցականների մեջ հայտնի, «քայլած» ու «դուխով» դեմքեր կան, որոնք հեղինակություն են վայելում հեղափոխությանը սատարած ժողովրդի մոտ։ Նրանցից ոմանք, նույնիսկ ստանալով վարչական շրջանում ղեկավարի տեղակալի պաշտոն, փորձում են հավատարիմ մնալ իրենց «դուխով պայքարող» տեսակին ու Ֆեյսբուքում պարբերաբար անհամաձայնություն ու դժգոհություն են հայտնում, իսկ հետո կորում որոշ ժամանակ սոցցանցից՝ մեղքը գցելով հեռախոսի վրա։ Այո, խոսքը, օրինակ, հայտնի դարձած Արամ Մանուկյանի մասին է։ Այլ պարագայում նրան իսկույն կհեռացնեին աշխատանքից, բայց ՔՊ-ում հասկանում են, որ դա դժգոհություն կարող է առաջացնել Մանուկյանի պայքարած ընկերների մոտ, իսկ նրա խոսքն էլ շատ ավելի մեծ լսարան ունի և համակիրներ, քան ՔՊ-ից շատերինը։

«Իմ քայլի» ՔՊ-ականները, թույլ լինելուց բացի, ունեն նաև բարդույթներ, որոնք նրանց առանձնացնում են քաղաքական թիմի մյուս՝ առավել բարձր դիրքեր գրաված կուսակիցներից և երբեմն ստիպում անկուսակցական ըմբոստների «ջրերն ընկնել»՝ սատարելով վերջիններիս։ Հայկ Մարությանն, օրինակ, վերջերս անդամակցելով կուսակցությանը, դեռևս չունի այն հեղինակությունը, որը նրան կդարձներ դաշինքի լիդեր։ Նա շարքային ՔՊ-ականներից շատերի համար դեռ ընկալվում է օտար, քանի որ ոչ Կարգին Հայկոն, ոչ էլ պաշտոններ ստացած նրա ընկերները ՔՊ-ի հետ պայքարի երկար ուղի չեն անցել, ավելին՝ առհասարակ աչքի չեն ընկել քաղաքական դիրքորոշմամբ։  Ու եթե հայտնի լինելու շնորհիվ Հայկոն դեռ ինչ-որ տեղ ընդունելի էր որպես քաղաքապետի թեկնածու, ապա բարձր պաշտոններ ստացած նրա ընկերական շրջապատը նույնիսկ հակակրանք կարող է առաջացնել պայքարներում կոփված և ծանր ճամփա անցածների մոտ։ 

Ոչ պակաս ցավոտ էր նաև այն փաստը, որ Ավագանու անդամների մի մասը հետագայում դարձավ պատգամավոր կամ այլ պաշտոն ստացավ՝ առավել գնահատվելով կուսակցության վերնախավի կողմից։ Պատգամավորի մանդատի արժանացան նաև հեղափոխության ժամանակ առհասարակ աչքի չընկածները, ծանոթ-բարեկամ ունեցողները, հանուն մանդատի ՔՊ անդամագրվածները։ Սա անարդարության զգացում պետք է առաջացրած լինի Ավագանու  ոչ միայն ՔՊ անդամների, այլ նաև մյուս՝ անկուսակցական հատվածի մոտ։ Անտեսված, արհամարված, չգնահատված լինելու զգացումը բնականաբար պետք է արտահայտվի և արտահայտվում է նրանց ունեցած միակ լծակով՝ Ավագանու խմբակցությունում սեփական կարծիքը կարևորելով, սեփական վարկանիշի մասին շատ ավելի հոգալով, քան՝ քաղաքական ուժի։ 

Չարդարացված սպասումների հետևանք հանդիսացող այս ամբողջ դեստրուկցիայի պատասխանատուն հասկանալիորեն դառնալու է քաղաքապետը, ով կարծես, անտեսում է իր խմբակցությունում առկա վտանգավոր տրամադրություններն ու տարված է մենախաղով, սեփական «Ես»-ն առանձնացնելով և փիարելով։ Արդյունքում, ինչպես տեղի է ունենում նիստերին, միայնակ էլ փորձում է հակազդել ընդդիմության քննադատություններին և ելույթներին։ Քաղաքականությունից բավականին հեռու շոումենը, կարծես, չի հասկանում իր դրության լրջությունը և շարունակում է «Ես քաղաքապետ եմ» ներկայացումը՝ սեփական թիմի փոխարեն հենվելով Տարոն Մարգարյանից մնացած կադրերի ու իր՝ քաղաքականությունից հեռու «ախպերության» հույսին, որոնց թիվն ավելացնելու համար նույնիսկ ավելացրեց օգնականների հաստիքները։

Նախկիններին պարբերաբար մեղադրելու, սակայն այդպես էլ պատասխանատվության իրավական տիրույթ չտեղափոխելու, ավելին՝ նախկին համակարգի կարկառուն դեմքերին այսօր էլ իր կողքը պահելու գործելաոճը չի կարող դուր գալ ոչ «Իմ քայլի» սկզբունքայիններին, որոնք պնդում են հեղափոխության ժամանակ հռչակածն իրագործելու իրենց հաստատակամությունը, ոչ էլ հատկապես հեղափոխություն արած երևանցիներին։

Քաղաքապետից ավելի շատ կենցաղային արդյունքներ ակնկալող քաղաքացիների համար էլ անհասկանալի է կարգին Հայկոյի կադրային քաղաքականությունը, հատկապես վարչական շրջանների ղեկավարների հարցում, անտրամաբանական են նրա մինչ այսօր արած քայլերը, ժամանակ կորցնելը, մի բան հայտարարելը և դրա կատարումն ապահովելու անընդունակությունը։

Արդյունքում «կարգին» քաղաքապետն ու իր «անկարգ» ավագանին, ըստ ամենայնի, ի վիճակի չեն լինի թե քաղաքականապես ամրացնել իշխող ուժի դիրքերը, թե մոտակա ժամանակներում փոխել երևանցիների կյանքի որակը, ավելի լավը դարձնել քաղաքը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը