Մտադիր էինք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց գերադասել ենք վեթինգն այլ գործիքակազմով իրականացնել. Մակունց
28/06/2019 15:36

Մտադիր էինք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց գերադասել ենք վեթինգն այլ գործիքակազմով իրականացնել. Մակունց

Վեթինգի մասին օրենք ունենալու փոխարեն՝ գերադասվել է այն իրականացվել այլ գործիքակազմով, խորհրդարանում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մտադիր էինք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին գերադասել ենք վեթինգի գործընթացն այլ գործիքակազմով իրականացնել, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում», - ասաց Մակունցը:

Հարցին՝ եթե դատավորների մի մասի լիազորությունները դադարեցվեն վեթինգից հետո, կառաջանա՞ն կադրային խնդիրներ նրանց փոխարինելու անհրաժեշտության դեպքում, Մակունցն ասաց՝ «դեռ վաղ է խոսել այդ մասին»:

Անդրադառնալով վեթինգի գործիքակազմերի հստակեցման ժամկետներին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց.

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ամեն ինչ հնավորինս սեղմ ժամկետներում լինի, գործիքակազմի փոփոխությունը պայմանավորված է  նաև նրանով, որ այն ճանապարհը, որ նախատեսում էր վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ ունենալ բավականին երկաժամկետ էր, որովհետև ենթադրում էր առանձին մարմնի ստեղծում, հանրաքվե և այլն, և գործիքակազմը փոխվել է նաև ժամկետներով պայմանավորված», - ասաց Մակունցը:

Մտադիր էինք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց գերադասել ենք վեթինգն այլ գործիքակազմով իրականացնել. Մակունց